Հրատապ թեմա Հայաստանում
Հիվանդ երեխաները՝ պետության հոգածության ներքո
Կստեղծվի քաղցկեղով եւ լեյկեմիայով հիվանդ մանուկների մասնագիտացված կլինիկա
Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծացել է քաղցկեղով եւ լեյկեմիայով հիվանդ երեխաների թիվը։ Մանկական հեմատոլոգիական եւ օնկոլոգիական խնդիրները գտնվում են նաեւ ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում՝ հանդիսանալով առողջապահության ոլորտում ռազմավարական ծրագրերից մեկը։ 2009 թվականից ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ գործում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի գործունեությունն ուղղված է քաղցկեղով եւ լեյկեմիայով տառապող երեխաների բուժմանը։
Այսօր արդեն հիմնադրամի կողմից ՀՀ կառավարության առջեւ հարց է բարձրացվել հանրապետությունում ստեղծել օնկոլոգիական եւ հեմատոլոգիական մասնագիտացված մանկական կենտրոն, որի ծախսը կկազմի 10 մլն դոլարից ոչ պակաս։ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծվելիք մանկական ժամանակակից կենտրոնները հնարավորություն կտան այդ հիվանդություններով տառապող երեխաներին ստանալ ճշգրիտ ախտորոշում, ժամանակակից բուժում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ոսկրածուծի փոխպատվաստում՝ արդեն Երեւանում։ Վերջին հանգամանքը հիանալի ազդակ կհանդիսանա հանրապետությունում բժշկության համապատասխան ոլորտների զարգացման համար։
Պետությունը ծրագրում է կլինիկայի հիման վրա ստեղծել ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման համար, իսկ օնկոլոգիական կենտրոնում կիրականացվի ժամանակին ախտորոշում, ճառագայթային թերապիան եւ վիրահատությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ բոլոր այն միջամտությունները, որոնք կապված են քաղցկեղային հիվանդությունների հետ՝ ընդգրկելով ժամանակակից քիմիաթերապիան։
Եթե այսօր արտասահմանում բուժման նպատակով յուրաքանչյուր երեխայի համար ծախսվում է 200 հազար եվրո, ապա Հայաստանում երեխաների եւ սոցիալական որոշ խմբերի համար բուժումը կլինի անվճար, քանի որ պետության կողմից իրականացվող նման ծրագրերն ունեն առաջին հերթին սոցիալական ուղղվածություն։ Անդրադառնալով համապատասխան մասնագետների առկայությանը՝ նախարարը վստահեցրեց, որ մեր հանրապետությունը պրոֆեսիոնալ բժիշկների խնդիր չունի, եւ նրանց բազայի վրա էլ կստեղծվեն կենտրոնները։ Բնականաբար, մասնագետները կվերապատաստվեն արտերկրում, միաժամանակ կհրավիրվեն նաեւ մասնագետներ դրսից։ Հիմնական բացը հզոր ժամանակակից նյութատեխնիկական բազայի պակասն է։
Կենտրոնը ակտիվորեն կհամագործակցի Մոսկվայում այս տարի հուլիսին ստեղծված մանկական հեմատոլոգիայի ինստիտուտի հետ՝ մասնագետների որակավորման, ախտորոշման նոր մեթոդների կիրառման եւ գիտահետազոտական աշխատանքների առումով, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռես ՀՀ նախագահի պաշտոնական այցի ժամանակ։ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշան Արեւշատյանի խոսքով՝ արտասահմանում բուժումը հսկայական միջոցներ է պահանջում, այդ թվում՝ նաեւ երեխաների, ծնողների համար նախատեսված ծախսերը, սակայն արդյունավետությունը միշտ չէ, որ բարձր է լինում։ Բացասաբար է ազդում նաեւ բարոյահոգեբանական աջակցության բացակայությունը։
Կլինիկան, որը առաջինը կլինի տարածաշրջանում, համալրվելու է նորագույն սարքավորումներով, բարձրակարգ մասնագետներով եւ չի զիջելու Գերմանիայի ու Իսրայելի կենտրոններին, որտեղ բուժման են մեկնում հայ երեխաները։ «Բուժումը, ինչպես նաեւ ոսկրածուծի փոխպատվաստումը շատ թանկ է, եւ հաճախ գումարի բացակայության պատճառով վտանգվում է երեխաների կյանքը։ Կլինիկայի ստեղծումը հնարավորություն կտա երեխաներին ավելի հեշտ անցնելու այդ դժվարին ճանապարհը»,- ասաց Շ. Արեւշատյանը։
Այսօր արյունաբանական կենտրոնի դիսպանսեր բաժանմունքում հսկվում է 4000 հիվանդ, որոնցից 900-ը երեխաներ են։ Յուրաքանչյուր տարի ախտորոշվում են շուրջ 40 լեյկեմիայով հիվանդներ, իսկ վերջին 10-12 տարվա ընթացքում՝ գրանցվել է շուրջ 500 լեյկեմիայով հիվանդ երեխա։ Կենտրոնի դիսպանսեր բաժանմունքում այսօր հսկվում են 202 լեյկեմիայով հիվանդ երեխաներ, որոնց շուրջ կեսին անհրաժեշտ է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ ոսկրածուծի փոխպատվաստման բարձր արդյունավետություն ունենալու համար անհրաժեշտ է, որ դոնորը լինի հիվանդի հարազատը։ ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի մանկական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը մասնագիտացված մանկական կլինիկայի ստեղծումը կարեւորեց նրանով, որ համակարգված աշխատանքը ավելի մեծ հաջողություններ կարձանագրի եւ ավելի շատ խնդիրներ կլուծի։
«Մուրացան» ՀՀՀ քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը բարձր գնահատեց պետության, բարեգործական հիմնադրամի եւ մասնագետների կողմից այս հիվանդություններով տառապող երեխաների բուժման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այսօր Հայաստանում լեյկեմիայով հիվանդ երեխաների շուրջ 70 տոկոսը բուժվել է, ինչը բավականին լավ ցուցանիշ է։
Մասնագետները վստահ են, որ բժշկության այսօրվա առաջ մղող ուժը օնկոհեմատոլոգիան է, քանի որ բարձր տեխնոլոգիա պահանջող բժշկության բնագավառները ընդգրկվում են օնկոհեմատոլոգիական հիվանդությունների կամ ախտորոշման, կամ բուժման մեջ։ Նրանք հավատում են, որ Հայաստանում հայ մասնագետները կարող են իրականացնել այն ամենը, ինչ կատարվում է աշխարհի առաջավոր բժշկական կենտրոններում։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն